ՀՀ կառավարությունը  հստակեցրել է անօթեւան անձ հասկացության սահմանումը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին կայացած կառավարության նիստում։

Անօթեւան է համարվում այն մարդը, որը չունի բնակարան կամ ընտանիքում անառողջ միջանձնային հարաբերությունների պատճառով բախվել է անհաղթահարելի խոչընդոտների, որոնք թույլ չեն տալիս ապրել սեփական տանը։ Անօթեւան են համարվում ոչ թե այն մարդիկ, ովքեր չեն ապրում ժամանակավոր բնակարանում, այլ նրանք, ովքեր առհասարակ բնակության վայր չունեն։