ՀՀ կառավարությունը փետրվարի 4-ին հաստատել է 2016-2020թթ. ամենատարածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը։

Ծրագրի համաձայն՝ 2016թ. կստեղծվի հիվանդությունների նախազգուշացման միջգերատեսչական հանձնաժողով։ Եռամսյակը մեկ տարածքային կառավարման մարմիններում կանցկացվեն այդ հիվանդությունների տարածման, հիվանդացության եւ մահացության ռիսկերի քննարկումներ։ Եռամսյակային հաշվետվությունները կներկայացվեն Առողջապահության նախարարություն։

Տեղերում միջոցառումների կազմակերպման  համար տեղական ինքնակառավարման իշխանությունների համար կկազմակերպվեն առողջ ապրելակերպի մասին միջոցառումների մեթոդներ, կլոր սեղաններ, հեռուստահաղորդումներ եւ քննարկումներ, որոնք կնախազգուշացնեն ավելորդ քաշի եւ ճարպակալման վտանգների, թոքերի քրոնիկ հիվանդությունների եւ բրոնխալ ասթմայի սպառնալիքի մասին։

2018-2020թթ. աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող բնակավայրերի համար  պիլոտային ծրագրեր կմշակվեն՝ բնակչության իրազեկման մակարդակը բարձրացնելու համար։