Քաղաքացի Ժաննա Հ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Ժաննա Հ.-ն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 30-ից մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչն իր եւ Երանյակ Բ.-ի միջեւ կատարած առերես հարցաքննության ժամանակ չի արձանագրել վերջինիս կողմից իրեն տոկոսադրույքով գումար տալու վերաբերյալ վկայող՝ Երանյակ Բ.-ի ցուցմունքը:
Բացի այդ, նույն քննիչի կողմից չի առգրավել եւ քրեական գործին չի կցվել առերես հարցաքննության ժամանակ Երանյակ Բ.-ի կողմից ցույց տրված տոկոսագումարների գրառման վերաբերյալ ստացականը, որով էական վնաս է պատճառվել իր իրավունքներին եւ օրինական շահերին:
Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























