ՀՀ ոստիկանությունը կենսաչափական անձնագրերի տպագրության համար նոր սարքեր կգնի։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է փետրվարի 4-ին Կառավարության նիստում։

Ինչպես նիստում ասել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որոշումն ընդունվել է անձնագրային եւ վիզաների վարչությունում հերթերից խուսափելու համար։ Մասնավորապես պլանավորվում է մեծացնել կենսաչափական տվյալներ հավաքող շարժական սարքերի քանակը հաշմանդամների համար անձնագրեր տպելու համար։ Ընդլայնվելու է նաեւ անձնագրերի տրամադրման գործընթացը Հայաստանի դեսպանատներում եւ հյուպատոսարաններում։

Այսպիսով՝ ձեռք կբերվի տվյալներ հավաքող 65 հավելյալ ստացիոնար եւ 15 շարժական սարք, ինչպես նաեւ անձնագրերի տպագրության եւ լամինացման 2 մեքենա, 4 սարք ծածկագրերը  եւ 2 հազար սարք էլ՝ ID քարտերը հաշվելու համար։