Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 200 մլն իեն (2.5 մլն դոլար) կհատկացնի սողանքների դեմ պայքարի համար։ Այս մասին համապատասխան համաձայնությունը հավանություն է ստացել փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես ասել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, օգնությունը տրամադրվելու է տեխնիկական միջոցների տեսքով։ Հիմա Հայաստանում կա մոտ 3 հազար սողանքի գոտի, որոնցից 168-ն ակտիվ են։



























