Հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնը կբացվի 2016թ. փետրվար-մարտ ամիսներին։ Այս մասին ՀՀ կառավարությունում փետրվարի 4-ին ասել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Կենտրոնն ազատված է լինելու հարկերից։ «Ռուսական կողմը կներդնի 34 մլն դոլար։ Արդեն այս տարի մենք 6 մլն դոլարի տեխնիկական միջոցներ կունենանք»,- ասել է նախարարը։

Կենտրոն հիմնելու մասին համաձայնագիրը խորհրդարանում վավերացվել էր 2015թ. հունիսին։