ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նորմալ է վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությանը:

«Արդեն որ ասում ա կոալիցիա, էտի արդեն լավ բան ա էլի. միացում ա, ուժեղանալ ա»,- այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, թուլացա՞ծ էր ՀՀԿ-ն, Սարոյանը պատասխանել է. «Տո խի՞ ա թուլացած: Ինչքան հավաքված լինենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պիտի քանդվե՞նք»:

Մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորության մասին էլ Սեյրան Սարոյանն ասել է. «Իհարկե, հնարավոր է: Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, հանրապետականի սիրտը մեծ ա»: