Ես չեմ կարող կանխատեսել` Ծառուկյանը կընդգրկվի 2017-ի ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակում, թե ոչ: Այս մասին -ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
«Ես չեմ կարող կանխատեսում անել: Ինձ համար Ծառուկյան անձը պայմանավորված է` որպես ինձ ընկեր: Որպես ընկեր` ես կցանկանամ, որ ամեն ինչը լավ լինի»,-ասաց Աբրահամ Մանուկյանը:
Հարցին` Ծառուկյանի` ցուցակում լինելուց կուսակցությունը ի՞նչ կշահի, պատասխանեց. «Ես` որպես ընկեր, կշահեմ, իսկ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ` ասեմ, որոշումը իրենն է»:




























