Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրեում քրդերի դեմ գործողությունների ժամանակ մեկ զինվորական է սպանվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ջիզրեում թուրքական հատուկ նշանակության ջոկատները ակտիվ գործողությունների են անցել, ինչը թեժացրել է բախումները քրդերի հետ։

Քրդերին հաջողվել է սպանել սպանել մեկ եւ վիրավորել եւս մեկ թուրք զինվորականի։

Նշենք, որ քրդաբնակ Ջիզրեում մոտ երկու ամիս փողոց դուրս գալու արգելք է, որի ժամանակ ոստիկաններն ու զինվորականները կրակում են ցանկացած շարժվող կետի վրա։