Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի շարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել: Շարասյունն ուղեւորվում էր Մարդին, հաղորդում է Sabah-ը:

Պայթյունի հետեւանքով մեկ մարդ թեթեւ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել փաստի առթիվ:

Մարդինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: