Ֆինանսական պատժամիջոցների եւ նավթի գների կտրուկ անկման պատճառով Ռուսաստանը 2014-2017թթ. մոտ 600 մլրդ դոլարի վնաս է կրելու, գրում է «Վեդոմոստի»-ն։ Տնտեսական փորձագիտական խմբի տվյալների համաձայն՝ պատժամիջոցներից կրած վնասի չափը կկազմի մոտ 170 մլրդ դոլար, իսկ նավթի եւ գազի արտահանման կորուստները՝ 400 մլրդ դոլար։

Կապիտալի կորուստները հաշվարկվել են նավթի գինը մեկ բարելի դիմաց 50 դոլարի հաշվարկով։ Ըստ տնտեսագետների՝ կապիտալի համախառն հոսքի կրճատումը 3.5 տարվա համար կազմում է 280 մլրդ դոլար, որից 85 մլրդ-ը անմիջական ներդրումներն են։

Փորձագետների կարծիքով՝ նավթի գների անկումը եւ պատժամիջոցները ոչ միայն փոխլրացնում են իրար, այլ նաեւ մեկը ուժեղացնում է մյուսի վառ արտահայտումը։