Բաքվի շինհրապարակներից մեկում քամին տանիքից քշել է բանվորին։

APA-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բայլովո ավանի նորակառույց շինություններից մեկում։ 1990թ. ծնված Նիջաթ Մեհդիեւ անունով բանվորը ընկել է տանիքից եւ մահացել։

Նախնական տեղեկություններով՝ կատարվածի պատճառը սաստիկ քամին է եղել։

Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 162.2 հոդվածով (աշխատանքի պահպանության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան)։