Հայ արդյունաբերողները ռուսաստանցի գործընկերներին կառաջարկեն ռուբլով առեւտուր անել: Ինչպես փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը,  հայ գործընկերներն այդ առաջարկը կներկայացնեն ԵԱՏՄ Մեքենաշինության զարգացման համակարգող խորհրդի նիստին:   

Նիստը կընթանա Երեւանում` 2016-ի մարտին, դրան կմասնակցեն Ռուսաստանի Մեքենաշինարարների միությունը, Բելառուսի Արդյունաբերական արտադրողների հանրապետական ասոցիացիան, Ղազախստանի Արդյունաբերողների ազգային պալատը եւ Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միությունը:  

Օրակարգում կլինի ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթի 4 եւ 64 կետերի քննարկումը, որոնք վերաբերում են արդյունաբերողների համար հավասար իրավունքներին:   «Դրա տակ մենք հասկանում ենք մեր հանրապետություններում արտադրողների համար էներգակիրների հնարավորության սահմաններում հավասար գներ», - հայտնել է Սաֆարյանը:

Եվս մեկ առաջարկ կարվի` ընդլայնել ազգային արժույթներով առեւտուրը, այդ թվում` ռուսական գազի համար  փոխադարձ հաշվարկներն իրականացնել ռուբլով: Դա կօգնի նվազեցնել Հայաստանի տնտեսության դոլարիզացիան, հավելել է նա: