Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 6 տարով:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ գրադարանային գործի ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքային գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: