Հայաստանի ազգային հավաքականի եւ շվեյցարական «Ցյուրիխի»  ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը, ով վնասվածք էր ստացել մեկ ամիս առաջ, շարունակում է բուժում ստանալ: «Ցյուրիխի» ձմեռային հավաքի ժամանակ մամուլում ասվել էր, թե Արտյոմը հայտավորված է լինում խաղերին, բայց չի մասնակցում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ դեռ չի հայտավորվում, քանի որ ապաքինված չի:

«Իրականում, ես հայտավորված չեմ եղել այդ խաղերին, քանի որ դեռ լիովին ապաքինված չեմ: Ինչ գրված է եղել, չի համապատասխանում իրականությանը: Մեծ է հավանականությունը, որ  մյուս շաբաթվանից սկսեմ անհատական պարապել»,- ասել է ֆուտբոլիստը:

Վերա Մարտիրոսյան Vera&Football