ՀՀ սահմանն ապօրինի հատած, աֆղանստանցի Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվեց արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը՝ նշելով, որ զղջում է կատարած հանցանքի համար:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին չի ունեցել Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար համապատասխան փաստաթուղթ: 2015 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Արմաշ հայանքի վարչական տարածքին հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի նա հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Թուրքիայից մուտք գործել Հայաստանի տարածք, որտեղ բռնվել է սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:
Աբդուլսալամ Մեհմեդռեհիմիին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:




























