ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին Բաքվում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Ապատուրայը նշել է, որ ինքը նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է այս պահին հակամարտության շուրջ տիրող իրավիճակը։ «ՆԱՏՕ-ն այդ հարցում իր դիրքորոշումն ունի։ Շփման գծում իրավիճակը մտահոգիչ է։ Դա բարդ իրավիճակ է։ Դաշինքը կարծում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մեր պաշտոնական դիրքորոշումն հետեւյալն է. մենք աջակցում ենք Մինսկի խմբին եւ կողմ ենք հակամարտությունը փոխընդունելի սկզբունքներով կարգավորելուն»,- ասել է նա։




























