Քվեարկության պրոցեսը պետք է լինի ժամանակակից մոտեցումներով, սակայն նախապայմանները ընդունելի չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, որ արեւմտյան դոնոր երկրները ֆինանսավորել են էլեկտրոնային քվեարկության սարքերի ձեռք բերումը, բայց պայման են դրել, որ ընտրությունների ժամանակ քվեարկության համակարգիչների սերվերները լինելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակում:
«Ցանկացած նախապայման ոչ միայն այդ հարցում, այլ ընդհանրապես անընդունելի է: Նման առաջարկություն չեմ լսել, չգիտեմ, բայց եթե լինի, նախապայմանները ցանկացած դեպքում ընդունելի չեն»,-ասաց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենք կողմնակից են էլեկտրոնային քվերակությանը, բայց մանրամասները դեռ քննարկման փուլում են:
«Քվեարկության պրոցեսը պետք է լինի ժամանակակից մոտեցումներով, սակայն հարցը դեռեւս քննարկման ենթակա է: Նոր Ընտրական օրենսգիրքը կսահմանի դրա կիրառման եղանակը»,- ասել է նա:




























