Հայաստանի ազգային հավաքականի եւ Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փետրվարի 16-ին պայմանագիր կնքեց Կարագանդայի «Շախտյորի»  հետ: 30-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը ղազախական թիմի հետ  նախատեսված է մեկ տարով: Դեկտեմբերի 1-ին Արզումանյանը կվերադառնա «Ամկար»:

Ավելացնենք, որ Արզումանյանի ծառայություններով հետաքրրքվում էին նաեւ Հունգարիայից:

Վերա Մարտիրոսյան Vera&Football