Հայաստանին անհրաժեշտ է էժան հումք ներկրել այն երկրներից, որտեղ բարձր ինֆլյացիա է դիտարկվում: Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտնել է տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով, դա լուրջ աջակցություն կլինի տեղի վերամշակող արդյունաբերության համար, որը կարելի է եւ անհրաժեշտ է լրացնել պետության սուբսիդիաներով:
Հիշեցնենք, որ Ղազախստանում 2015-ին ինֆլյացիան 13,6 տոկոս է կազմել, Ռուսաստանում` 12,9, Հայաստանում` 3.7:





























