Հայաստանում Համահայկական բանկը չի խաղում սփյուռքից ներդրումների միջոցի իր անհրաժեշտ դերը: Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտնել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Միաժամանակ, նրա խոսքով, նման բանկի գաղափարը շատ օգտակար է, եթե հաշվի առնենք ամբողջ աշխարհում մեր սփյուռքի առկայությունը, որը որոշ երկրներում բավականին հաջողակ է եւ օգնելու ցանկություն ունի: «Այդ բանկը գործնականում չի իրականացնում որեւէ ծրագիր, որի առանձնահատուկ կարիքը կա այժմ: Նրանք կարող էին աշխուժացնել մեր տնտեսությունը եւ սփյուռքի հայրենակիցների ու նաեւ մեզ համար եկամուտ ձեւավորել», -նշել է Մանասերյանը:
Տնտեսագետ. Հայաստանում Համահայկական բանկն անհրաժեշտ դերը չի խաղում



























