Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքային հանդիպման ընթացքում ԵՏՀ էներգետիկայի ու ենթակառուցվածքի կոլեգիայի անդամ Դանիլ Իբրաեւն ու Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի գոլոմոլզինը քննարկել են էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:

Մասնավորապես քննարկվել են էներգետիկ ռեսուրսների բորսային առեւտրի զարգացմանը, բնական մենաշնորհների ոլորտներում սակագների գոյացման պրակտիկային  ու բնական մենաշնորհների սուբյկետների ծառայությունների հասանելիությանը վերաբերող հարցերը, հայտնում է ԵՏՀ կայքը:

Նաև դիտարկվել են տեղեկատվական փոխանակության, խորհրդատվությունների անցկացման ու համատեղ միջոցառումներին մասնակցության հարցերով Միջպետական խորհրդի շրջանակում համագործակցության ընդլայնման առաջարկները:

Հանդիպման մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր էներգետիկ շուկաների ու տրանսպորտային ծառայությունների շուկայի  ձեւավորմանն ու առկա խոչընդոտների վերացմանը:

Նշելով  եվրասիական ինտեգրման հետագա զարգացման համար նման հանդիպումների կարեւորությունն ու արդիականությունը՝ Դանիլ Իբրաեւն ու Անատոլի Գոլոմոլզինը հաստատել են աշխատանքային հանդիպումների կանոնավոր անցկացման նպատակահարմարությունը: