Հայաստանը փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունների քանակից որակի կանցնի: Այս մասին փետրվարի 18-ին Երեւանում «Հայաստանում կայուն բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտ» համաժողովի ընթացքում հայտնել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Համաժողովի կազմակերպիչներ են Հայաստանի գործատուների միությունն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Նա հիշեցրել է, որ 2015 թ հոկտեմբերին Կառավարությունը ընդունել է 2016-2018թթ. փոքր ու միջին բիզննեսի զարգացման ռազմավարությունը: Եթե առաջ զարգացումը կենտրոնացած էր բիզնես բացելուն օգնություն ցուցաբերելու ու ռեսուրսների մատչելիության վրա, ապա հիմա ՝ դրանց աշխատանքի որակը, գիտելիքների ու տեխնոլոգիաների մատչելիությունն է կարեւորվում: «Շատ կարեւոր է նաեւ մրցակցային մթնոլորտին ու ֆինանսական միջոցների մատչելիությանը նպաստելը: Այս հարցում մենք դեռ համագործակցելու բաներ ունենք մեր միջազգային դոնորների հետ»,- հավելել է Գաբրիելյանը: