Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, այսօր՝ փետրվարի 18-ին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի եւ ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգիրքը:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշել է քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը եւ պարզ համամասնական ընտրակարգը:
Ա. Մարտիրոսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ ընտրական նոր օրենսգրքում չլինեն վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի ազատ եւ թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի կեղծված հանրաքվեին եւ ընտրություններին:




























