Աշխարհում փետրվարի 19-ին նշում են Ծովային կաթնասունների պաշտպանության օրը կամ Կետերի օրը: Այդ բնապահպանական օրը համարվում է ոչ միայն կետերի, այլ նաեւ բոլոր ծովային կաթնասունների ու ծովերում եւ օվկիանոսներում ապրող տարբեր կենդանի արարածների պաշտպանության օրը:
Այդ օրը սահմանվել է 1986թ., երբ ուժի մեջ էր մտել կետորսության մասին հուշագիրը, հայտնում է Calend-ը:
Այն գործում է մինչեւ օրս եւ նշանակում է, որ աշխարհում կետի որսը եւ կետի մսի վաճառքն արգելված է:
Ներկայումս կետորսությունը թույլատրված է բացառապես բնիկ (այպես կոչված աբորիգեն) բնակչության պահանջների բավարարման եւ հատուկ թույլտվությամբ գիտական նպատակների համար:





























