Մասնակիցներն իրենք պիտի որոշեն ղարաբաղյան կարգավորման բոլորի կողմից ընդունված ձեւաչափը փոխելու հարցը, բայց Ռուսաստանը դրա անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Ձեւաչափի փոփոխության հարցը պիտի որոշեն իրենք` մասնակիցները, ասել է նա: Դրա ձեւափոխության ոչ մի անհրաժեշտություն մենք չենք տեսնում: Պետք է ակտիվորեն աշխատել այդ ձեւաչափով եւ նպաստել այդ հարցի լուծման առաջ մղմանը»:

«Ձեւաչափը հաստատվել եւ բոլորի կողմից ընդունված է, հետո էլ արժե խոստովանել, որ այն շատ առումներով արդյունավետ է,- հավելել է Զախարովան: Պարզ է, որ բոլորը կուզեին ավելի մեծ արդյունքներ տեսնել, բայց արժե նշել, որ այն գործում է»:

«Եթե հակամարտության կարգավորման համար ավելի լայն ձեւաչափում հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն  առաջանա, մենք, որպես Մինսկի խմբի անդամներ, պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը», - եզրափակել է Զախարովան: