Երուսաղեմում դանակով զինված պաղեստինցին վիրավորել է 2 իսրայելցի ոստիկանի եւ սպանվել պատասխան կրակից։ Այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները։
Հարձակումը տեղի է ունեցել Հին քաղաքի Դամասկոսյան դարպասների մոտ։ Այս վայրը շարունակում է մնալ պաղեստինցիների կողմից իսրայելցիների վրա ամենօրյա հարձակումների թեժ կետ։ Այստեղ անցյալ տարվա աշնանից ի վեր ավելի քան 30 մարդ է սպանվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գրոհայինը մոտեցել էր թիկունքից եւ հարձակվել ոստիկանների վրա՝ թեթեւ վիրավորելով երկու մարդու։ Արձակած պատասխան կրակից նա սպանվել էր»,- հայտնել են ոստիկանությունից։





























