Ռուսաստանը պիտի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների համար տեղային ֆինանսական կենտրոն դառնա եւ տիրապետում է դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքի: Կրասնոյարսկի տնտեսական համաժողովին ելույթ ունենալով` այսօր նման կարծիք է հայտնել ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը: 

«Պետք է առնվազն տեղային ֆինանսական  կենտրոն դառնալ: Նվազագույն խնդիրը ԵՏՄ-ի երկրների համար ֆինանսական կենտրոն դառնալն է,- ասել է Օրեշկինը: Մոսկվայի, Ռուսաստանի ֆինանսական ենթակառուցվածքը շատ լրջորեն զարգացած է: Այդ պատճառով խնդիրը տեղային հաբ դառնալն է եւ դրա մասնաբաժնի եւ ազդեցության աստիճանական մեծացումը », տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, փոխնախարարի խոսքով, եթե տարադրամային միություններն ուղեկցվում են հարկային եւ բանկային միություններով, դա կարող է լուրջ ապահաշվեկշռման հանգեցնել: Որպես օրինակ, նա նշել է այն խնդիրները, որոնց բախվել է եվրոգոտին: