Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հույս ունի 2016-ի մարտին դիրքորոշում մշակել ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության առաջարկի վերաբերյալ` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին թույլատրել ծանրոցներով մինչեւ 5 լիտր ալկոհոլ առաքել արտասահման, տեղեկացրել են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից:  

«Մենք նման առաջարկ ենք ստացել: Մենք սա ուղարկել ենք կողմերին քննարկման եւ դիրքորոշում մշակելու համար: Ստանդարտ ժամկետը, որի ընթացքում պետք է սեփական դիրքորոշումը ձեւավորել, 30 օրն է», - հայտնել են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից: 

Ծավալից բացի, ուրիշ ոչ մի սահմանափակում չի նախատեսվում: Դրանց համար հատուկ նշանակիչներ եւս նախատեսված չեն: