Այսուհետ գործարանները ստիպված չեն լինի դեն նետել խաղողի մնացորդները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաբայանը՝ մեկնաբանելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը (խաղողի օղի քաշելու վրա հարկը տարեկան 15 մլն դրամից նվազեցնել 50 հազար դրամ)։

«Չափից դուրս մեծ հարկի պատճառով փոքր գինեգործները նախկինում չէին կարողանում օգտագործել արտադրության մզվածքներն ու այլ մնացորդները։ Հիմա ամեն բան այլ է։ Դա թույլ կտա ոչ միայն կրճատել գինեգործության թափոնները, այլ նաեւ օգտագործման համար նոր տեսակներ ներգրավել, որոնք նախկինում գյուղացիները չէին կարողանում վաճառել»,- ասել է նա։