90 տարեկանում մահացել է ամերիկյան գրող, «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակ, Պուլիցերյան մրցանակակիր Հարփեր Լին: Այս մասին գրում է Alabama Local News-ը:

Հարփեր Լին ծնվել է 1926 թվականի ապրիլի 28-ին, Ալաբամա նահանգի Մոնրովիլ քաղաքում: Իր ամենահայտնի վեպերից մեկը՝ «Սպանել ծաղրասարյակին» ստեղծագործությունը Լին գրել է 1959 թվականին, որը հրապարակվել է 1960 թվականի հուլիսի 11-ին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, «Սպանել ծաղրասարյակին» ստեղծագործությունը համարվում է 20-րդ դարի լավագույն վեպերից, թարգմանված է բազմաթիվ լեզուներով եւ տպագրվել է ավելի քան 30 մլն օրինակով: