Լոնդոնյան նորաձեւության շաբաթվա բացման ընթացքում կենդանիների մորթու օգտագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվել: Կիսամերկ եւ հակագազով մոդել Աննա Բուրայան Fur is toxic գրությամբ պաստառ է պարզել: Lenta-ի փոխանցմամբ, ակցիան անցկացվել է PETA-ի հետ համատեղ:

«Ոչ մի նորաձեւ բան չկա կյանքի համար պայքարող կենդանիների մարմնից պոկված, այնուհետեւ քիմիկատներով պատված կաշվի մեջ, որոնք վտանգավոր են մարդկանց համար: Բարեհոգի մարդկանց կոչ եմ անում առանց մորթու հագուստ ընտրել՝ հանուն իրենց իսկ առողջության, ինչպես նաեւ հանուն կենդանիների»,- ասել է Աննան:

PETA-ն, վկայակոչելով գերմանական Bremer Umwelt Institute ինստիտուտի հետազոտությունը, պնդում է, որ ջրարջանման շան եւ դաշտագայլի մորթին մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր են պարունակում, օրինակ՝ ֆորմալդեգիդ, որը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, քաղցկեղածին է համարվում եւ կարող է սարսափելի ազդեցություն ունենալ հորմոնների արտադրության եւ վերարտադրողական համակարգի օրգանների վրա: