Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում փողոց դուրս գալու արգելքի ժամանակ զինվորականների կողմից իրականացրած կոտորածի հետեւանքով դեռեւս բազմաթիվ դիակների ինքնություն չի պարզվել։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Շրնաք նահանգի Ջիզրեում թուրքական իշխանությունները փորձում են իրականացրած կոտորածի հետքերը մաքրել՝ այրելով ու փլելով այն վայրերը, որտեղ սպանվածների դիակներն են։

Ջիզրեի տարբեր հիվանդանոցներ տեղափոխված հարյուրավոր դիակներից միայն 27-ն է հանձնվել հարազատներին։ Նշվում է, որ հայտնաբերված 138 դիակի ինքնություն դեռ պարզված չէ։  Բացի այդ, դեռեւս շենքերի նկուղներում ու փողոցներում խեղված դիակներ կան նետված։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, թե Ջիզրեում գործողությունները հաջողությամբ ավարտվել են ու բոլոր քուրդ զինյալներն սպանվել են։