Ադրբեջանի բնակիչ 20-ամյա Օրհան Վահաբզադեն փորձել է ինքնասպան լինել եւ այդ նպատակով նետվել է 7-րդ հարկի պատուհանից, հաղորդում է Lent.az-ը։
Վահաբզադեն ողջ է մնացել եւ տեղափոխվել Երրորդ կլինիկական հիվանդանոց։ Բժշկական զննումից հետո պարզվել է, որ տղան ոչ մի կոտրվածք չի ստացել։
Նրա մտերիմների խոսքով, երիտասարդն արդեն որոշ ժամանակ տառապում է ինչ-որ հիվանդությամբ եւ այդ պատճառով է փորձել ինքնասպան լինել։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։





























