Ադրբեջանի շրջաններից մեկում հոլիվուդյան մարտաֆիլմերի ոգով հետապնդում եւ հրաձգություն է տեղի ունեցել:

Ըստ haqqin.az-ի, երկու օր առաջ Azersun ընկերության աշխատակից Ռամիլ Գուլիեւը Սաաթլիի խանութներից մեկին մատակարարված ապրանքի դիմաց գումար է վերցրել եւ վերադարձել Իմիշլիում գտնվող ընկերության գրասենյակ: Ճանապարհին նրա ՎԱԶ-2107 ավտոմեքենայի վրա զինված հարձակում են գործել:

Հանցագործներին չի հաջողվել կանգնեցնել Գուլիեւի ավտոմեքենան, եւ նրանք որսորդական հրացանից կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Արդյունքում Գուլիեւը վիրավորվել է:

Ոստիկանության աշխատակիցները որոնում են գողերի ՎԱԶ-2107 ավտոմեքենան: