Հայաստանում քաղաքական հետապնդումներն անթույլատրելի են։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանքին։ Նրա խոսքով՝ այդ երեւույթները մնացել են 90-ականների Հայաստանում, եւ հիմա չկան։ Անդրադառնալով ընդդիմության՝ իրավապահ մարմիններից քաղաքական հալածանքների փաստերի մասին վերլուծության պահանջը՝ Շարմազանովը նշեց. «Իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը, բայց ես կարծում եմ, որ մենք չպետք է միջամտենք այնտեղ, որտեղ գործում է օրենքը, եւ որտեղ նրանք աշխատում ենք օրենքի շրջանակներում»։
Հայաստանում քաղաքական հետապնդումները մնացել են 90-ականն թվականներին. Շարմազանով

Թեմա
Տեղադրություն




























