Հայաստանի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցով իր նախորդի՝ Կարեն Անդրեասյանի նյութերը։ Այս մասին Թաթոյանն ասել է փետրվարի 22-ին՝ խորհրդարանում իր աշխատանքի ծրագիրը ներկայացնելիս։

«Ես գիտեմ, որ հարցը քննարկվել է, բայց կոնկրետ տեղեկություններ չունեմ։ Ընտրվելու դեպքում պատրաստ եմ ծանոթանալ բոլոր նյութերին, որոնք նախկինում պատրաստել է օմբուդսմենի աշխատակազմը»,- ասել է նա։