Ռուսական Իսկիտիմ քաղաքի հանրակացարանում Բերդսկա քաղաքի 39-ամյա բնակիչն ու 15 տարի առանց անձնագրի եւ գրանցման Ռուսաստանում բնակվող 49-ամյա հայը թմրամոլների որջ է ստեղծել՝ եւս 6 թմրամոլ «հաճախորդների» ընկերակցությամբ: Տղամարդիկ ձերբակալված են:

Հանրակացարանի նրանց հարեւանները բազմիցս գրավոր բողոքել են աղմկոտ զույգի պահվածքից, ինչպես նաեւ տարօրինակ այցելուների հայտնվելուց: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ:

Երկու տղամարդիկ նույնպես թմրանյութերից կախվածություն ունեն, նրանք տնային պայմաններում ծխելու խառնուրդներ են պատրաստել: Ձերբակալության պահին նրանք թմրանյութերի ազդեցության տակ են եղել: Իրավախախտները սկզբում հերքել են արգելված միջոցների օգտագործման փաստը:

Տանտերերից բացի, ձերբակալության պահին տանը եւս 6 անձ է եղել: Բոլորը ձերբակալված են: Նրանց մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: