Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում:

«Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 20-ից  26-ը «Մոսկվա» կինոթատրոնում դիտել փառատոնի ֆիլմերից մեկը, ընկերների հետ լուսանկարվել կինոթատրոնի սրահում տեղադրված Best Friends վահանակի մոտ եւ ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչեւ փետրվարի 27-ը, ժամը 14։00-ն։ Մրցույթի պայմաններին բավարարող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Ֆեյսբուքում Beeline Armenia պաշտոնական էջում եւ կմասնակցեն քվեարկությանը: Հաղթող կճանաչվեն առավելագույն թվով քվե հավաքած երեք լուսանկարների հեղինակները:   

«Beeline-ի աջակցությամբ անցկացվող Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն հայ հանդիսատեսին հնարավորություն է տալիս ծանոթանալ Բրիտանական կինոարվեստի լավագույն գործերին, այլ նաեւ օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթը փառատոնի մասնակիցների եւ հատկապես երիտասարդների մոտ կամրապնդի մեր կյանքի կարեւորագույն գաղափարներից մեկը` ընկերությունը, դառնալով ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու եւս մեկ առիթ եւ բազմապատկելով փառատոնի պարգեւած դրական զգացողություններն ու վառ տպավորություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Մրցույթները հրաշալի հնարավորություն են մարդկանց ներգրավելու փառատոնի շրջանակում: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները միանում են աս նախաձեռնություններին եւ իրենց ներդրումն ունենում փառատոնի տարածման գործում», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Լավագույն ընկերներ» մրցույթն ավարտվում է մարտի 7-ին: Մրցույթից հետո հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում`  https://www.facebook.com/beeline.am հասցեով:

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով` http://www.britishcouncil.am/best-friends-contest

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա եւ Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը եւ AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը եւ Սիվիլնեթը։