Լաբրադոր ռեթրիվեր շնատեսակն արդեն 25-րդ անգամ հաջորդաբար ճանաչվում է ամենասիրվածը Միացյալ նահանգներում: Այս մասին է վկայում ամերիկյան շնաբուծության ակումբի հրապարակած ամենամյա ուսումնասիրությունը:

Երրորդ տարին հաջորդաբար երկրորդ ու երրորդ տեղերը նույնպես անփոփոխ են մնում, դրանք զբաղեցնում են գերմանական հովվաշունը ու ոսկեգույն ռեթրիվերը: Չորրորդ ու հինգերորդ տեղերը զբաղեցրել են բուլդոգն ու բիգլը, որոնք պարզապես փոխվել են տեղերով: Տասնյակում նաեւ ներկայացված է ֆրանսիական բուլդոգը, յոքշիրյան թերյերը, պուդելը, ռոթվեյլերը ու «բոքսյորը», հայտնում է Gazeta–ն:

Վերջին ՝ 184 րդ տեղը, զբաղեցրել է անգիլական ֆոքսհաունդը, նրանից առաջ հայրերն է ու նորվեգական լունդեհունդը: