ԱՄԷ Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են երկրի խորհրդանիշ համարվող Ջաբալ Հաֆիթ լեռը աղբից եւ գրաֆիտիից փրկելու գործողությունների մեկնարկի մասին: Gulf News-ի տեղեկություններով՝ կոմունալ ծառայությունները լվանալու են ժայռերը եւ հավաքելու են մարդկանց թողած հետքերը, իսկ ոստիկանությունը պահպանելու է մաքրությունը եւ տուգանելու է կարգը խախտողներին:
Պարբերականի տվյալներով՝ լեռան տարածքում շրջակայքին վնաս հասցնելու համար 300 դոլարի չափով տուգանք է նախատեսված: Կրկնվելու դեպքում իրավախախտները պետք է արդեն 600 դոլար վճարեն կամ բանտ նստեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ջաբալ Հաֆիթը փողոցային նկարիչների եւ երիտասարդների համար ուխտագնացության վայր է դարձել: Նրանք փորձում են ժայռերի վրա իրենց հետքը թողնել: ԱՄԷ բնակիչները նաեւ սիրում են պիկնիկներ կազմակերպել, իսկ հասարակական զուգարանների բացակայությունը հանգեցնում է աղտոտվածության շատ բարձր մակարդակի:





























