«Ամերիաբանկի» հաճախորդների շրջանում աճում է հեռախոսային բանկային ծառայությունների ժողովրդականությունը: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին ասել է «Ամերիաբանկի»՝ մանրածախ գործարքների հարցերով տնօրեն Արման Բարսեղյանը՝ ներկայացնելով Ucom-ի հետ համատեղ TV-բանկինգի ծառայությունները:
Թեպետ արդեն շատ հաճախորդներ են օգտվում հեռախոսով եւ համացանցով վճարումներ կատարելու հնարավորությունից, սակայն ընդհանուր առմամբ այդ գործողությունների ցուցանիշը դեռ բարձր չէ:
Նշենք, որ «Ամերիա» Կառավարման խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունների համաձայն՝ 2014թ. Հայաստանում բանկային հաճախորդների միայն 2 տոկոսն էր օգտվում օնլայն ծառայություններից:
Իմանալով այդ մասին՝ բանկի կոլեկտիվը ձգտում է ցույց տալ հաճախորդներին բանկի ծառայություններից օգտվելու հնարավորությունը՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության: Վերջին 3-6 ամսվա ընթացքում հեռախոսային հաճախորդների թիվը առնվազն եռապատկվել է: Մեծ են նաեւ ինտերնետ-բանկինգի աճի ցուցանիշները: Ընդ որում, գործարքների թվի հետ աճում է նաեւ դրանց միջին ծավալները, նշել է Բարսեղյանը:
Բանկը ցանկանում է հեռակառավարվող ծառայությունները տարածել ոչ միայն մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում, այլ նաեւ մարզերում, որտեղ ժամանակի տնտեսումն ավելի նկատելի կլինի:




























