Ամերիկյան գիտնականները պարզել են, որ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ ավելի շատ ֆիզիկական ցավ են զգում, քան նրանք, ովքեր իրենց ֆինանսապես ապահովված են համարում: Բացի դրանից գումարային խնդիրները բացասաբար են անդրադառնում մարդկանց ցավադիմացկունության վրա ու ստիպում, որ նրանք ավելի հաճախ ցավազրկողներ գործածեն, գրում է Lenta–ն:
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով վեց տարբեր հետազոտությունների արդյունքներ: Եվ այսպես, դրանցից մեկում, որն արվել էր 2008 թ, բացահայտվել էր կապը աշխատանքի կորստի ու ցավազրկողների հաճախակի գործածման միջեւ: Իսկ մեկ ուրիշում՝ այն օրինաչափությունը, ըստ որի ճգնաժամային ու կայուն տարիներին այս թիրախային խմբի մարդիկ ավելի հաճախ կամ հազվադեպ են դիմել բժիշկների: Ֆինանսական անկայունության տարիներին մարդիկ ավելի հաճախ են դիմել բժշկի այս կամ այն գանգատով:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ տնտեսական անպաշտպանության զգացողությունն աշխուժացնում է տագնապի, վախի ու սթրեսի հետ կապակցված մեխանիզմները: Դրանք նման են այն պրոցեսներին, որոնք մարդկանց ստիպում են ցավ զգալ:
Հետազոտության արդյունքները ամրապնդելու համար գիտնականները հավաքել են մի խումբ ուսանողների, որոք ունեին կամ չունեին ֆինանսական խնդիրներ: Փորձի բոլոր մասնակիցներին առաջարկել են ձեռքը հնարավորինս երկար պահել սառույցով լի դույլի մեջ: Նրանք, ովքեր փողի կարիք ունեին, ավելի շուտ են հանձնվել, քան նրանք, ովքեր իրենց բարեկեցիկ են անվանել:




























