Գիտնականները հայտնաբերել են երկու հնագույն զրահամորթի մնացորդներ, որոնք Հարավային Ամերիկայում ապրել են մոտավորապես 12 հազար տարի առաջ: Այդ կաթնասուններն իրենց չափերով փոքրիկ զրահապատ մեքենա էին հիշեցնում, ոսկրային թաղանթ ունեին եւ հսկայական պոչ: Նրանց հետքերը հայտնաբերվել են Արգենտինայում, տեղեկացնում է Americaru-ն:
ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ հայտնաբերված արարածները պատկանում են դեդիկուրուս տեսակին` հսկայական զրահամորթների անհետացած ցեղի: Դեդիկուրուսները խոտակերներ էին, մեկ տոննայից ավելի էին կշռում եւ թափառում էին Հարավային Ամերիկաների պամպաներում եւ սավաննաներում: Նրանք անհետացել են մոտ 10 հազար տարի առաջ, Սառցային ժամանակաշրջանի շատ այլ կենդանիների` հսկայական ալարկոտների, թրատամ կատուների եւ տերրանոթռչունների հետ միասին: Որոշ դեդիկուրուսներ կարող էին մտնել ԱՄՆ-ի հարավային շրջաններ, ասում են հնէագետները:
Գիտնականները համարում են, որ այս զրահամորթները կարող էին անհետանալ մարդկանց մեղքով, որովհետեւ երկոտանի կաթնասունները կարող էին որսալ այդ հսկաներին:





























