Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան նորից աշխարհի լավագույն քաղաք է ճանաչվել, հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ Վիեննայում կենսամակարդակն աշխարհի բոլոր քաղաքներից ամենաբարձրն է: Իսկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը նորից հայտնվել է Mercer խորհրդատվական ընկերության կազմած վարկանիշի ստորին հորիզոնականում, փոխանցում է Gazeta-ն:
Վարկանիշը կազմվել է 10 չափանիշների հիման վրա՝ քաղաքական կայունություն, առողջապահություն, կրթություն, հանցագործության մակարդակ, ժամանցի կազմակերպում եւ տրանսպորտային պայմաններ: Վիեննում վարձակալումն ու հասարակական տրանսպորտը շատ ավելի էժան է, քան այլ արեւմտյան մայրաքաղաքներում:
Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենն ու Վանկուվերը հաջորդում են Վիեննային, որը առաջին հորիզոնականը զբաղեցրել է 17-րդ անգամ:





























