Նոր Ընտրական օրենսգրքով դիտորդներն ու վստահված անձինք ընտրություններում պետք է ավելի մեծ լիազորություններ ունենան: Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա կարծիքով դա կմեծացնի վստահությունը ապագա Ընտրական օրենսգրքի նկատմամբ, վստահություն, որի կարիքը օրենսգիրքն ունի: «Ցավով եմ նշում, որ յուրաքանչյուր ընտրական գործընթացին հաջորդում են տարբեր վարկաբեկող հայտարարություններ եւ միջազգային կազմակերպությունների գնահատականներ: Եվ մենք պետք է այնպիսի օրենսգիրք ընդունենք, որը մեր տեսած կեղծարարությունների դեմ երաշխիք կդառնա»,- ասել է Էնֆիաջյանը: ԲՀԿ-ն արդեն աշխատանքային խումբ է ստեղծել, որը հանդես կգա իր առաջարկներով, հավելել է նա:





























