Մոսկվայաբնակ դպրոցական Ռուսլան Շչեդրինը համակարգչային խաղերի համար զենքի վաճառքի կայքի 100 հազարերորդ այցելուն է դարձել եւ հյուրանոցում պոռնոդերասանուհու հետ մեկամսյա կեցություն շահել: LifeNews-ի փոխանցմամբ, սա նվեր է Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով:

Տղան պատմել է, որ նախ չի հավատացել հաղթանակին, իսկ հետո շատ է ուրախացել: «Ընկերներս նույնպես ուրախ են ինձ համար, ոմանք նույնիսկ նախանձում են: Ես տեսել եմ նրան, ինձ ամեն ինչ դուր է եկել. լավ կազմվածք ունի: Շատ եմ սպասում մեր հանդիպմանը»,- նշել է պատանին:

Ռուսլանի մայրը՝ Վերա Շչեդրինան, կարծում է, որ այդ կնոջ հետ հանդիպումը որդուն վերջնականապես կկտրի դասերից, իսկ նա առանց այն էլ շատ ժամանակ է հատկացնում համակարգչային խաղերին: «Թող 100 հազար տան, մենք ուրախ կլինենք... Առանց այն էլ նա օրերով խաղում է, զենք է գնում»,- ընդգծել է Վերան:

Ամեն դեպքում, Ռուսլանը չի հրաժարվում նվերից: Իր ժամանակավոր ընկերուհու հետ տղան պատրաստվում է կինո եւ թանգարաններ գնալ:

Պոռնոդերասանուհի Եկատերինա Մակարովան LifeNews-ին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է լսել ինչպես դպրոցականի, այնպես էլ նրա ծնողների ցանկությունները եւ, անհրաժեշտության դեպքում, պատանուն հանդիպել դասերից հետո: Նա հավելել է, որ եթե Ռուսլանին հարմար չլինի հյուրանոցում ապրել, նա կարող է տանը մնալ: