Անձնական գաջեթներում լիթիումա-իոնային մարտկոցների փոխադրումն ուղեւորատար օդանավերի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին ոչ ոք չի արգելել: ՏԱՍՍ-ին այսպիսի պարզաբանում են տվել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում (ՔԱՄԿ):
Արգելքը կվերաբերի միայն ուղեւորատար օդանավերի բեռների հատվածում կոմերցիոն նպատակներով մարտկոցների փոխադրությանը: Այն չի տարածվում բեռնափոխադրող օդանավերին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՔԱՄԿ-ն արգելել ուղեւորատար օդանավերով ուղեբեռում լիտիումա-իոնային մարտկոցների փոխադրումը:
Մարտկոցների կոմերցիոն խմբաքանակների փոխադրման արգելքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ից: Սահմանափակումը պարտադիր է ՔԱՄԿ անդամ բոլոր երկրների համար:





























