Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Պիթոնը հարձակվել է 6-ամյա Թայլերի վրա, երբ վերջինս քնած էր մահճակալի երկրորդ հարկում: Օձը փաթաթվել է նրա դեմքին ու ձեռքին: Տղայի բղավողից հետո մայրը վազել է սենյակ եւ հեռացրել տղային հսկայական օձից:

«Ես քաշեցի նրա ձեռքից, բայց այն քարացել էր: Ստիպված էի պտտել ձեռքը, որ կարողանամ դուրս բերել»,-դժվարությամբ զսպելով զգացմունքը, պատնել է մայրը, հաղորդում է Lifenews-ը:

Թայլերի մայրը արթնացրել է իր զարմիկին, վերջինս էլ իր ընկեր Դանիելին: Նրանք միասին բռնել են պիթոնին, որը քիչ է մնացել սպանի երեխային: Տղային հիվանդանոց են տեղափոխել:

Ավստրալիայում հաճախ են նման դեպքեր տեղի ունենում: Մի քանի շաբաթ առաջ 6-ամյա աղջիկ էր մահացել օձի խայթոցից: