2014-ի մարտից օտարերկրացիները Հայաստանում 3,6 մլրդ դրամի tax free ապրանք են գնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով, այդ ընթացքում օտարերկրացիների կողմից կատարվել են 5114 անձնական օգտագործման ապրանքների գնումներ, որոնց դեպքում օտարերկրացիներին վերադարձվում է ավելացված արժեքի հարկը: Ընդհանուր առմամբ վերադարձվել է 600 մլն դրամի ԱԱՀ-ի գումար: «Խթանն այստեղ ակնհայտ է՝ եմեր երկրում առեւտրի ակտիվացումը»,-ասել է Միրումյանը:
Հիշեցնենք, որ ԱԱՀ-ն վերադարձվում է պայմանով, որ օտարերկրացիները դուրս բերեն ձեռք բերած ապրանքը: ԱԱՀ-ի վերադարձը չի տարածվում 100 հազար դրամից պակաս ապրանքների, ինչպես նաեւ ծխախոտի եւ դեղերի վրա:





























